May 2

Արշակունյաց արքայատոհմ․Տրդատ Գ Մեծ

Հայրենագիտական նախագիծ. ճանաչենք Երևան քաղաքը իր թաղամասերով

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են    եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։             Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞րն Մեծ Հայքի երկրորդ հզոր թագավորությունը։
    Արշակունիների թագավորությունը
  2. Ո՞րքան  ժամանակ են իշխել Արշակունիների արքայատոհմ։
    66-428
  3. Ո՞վ էր  Արշակունիների առաջին արքան և ե՞րբ է թագավորել։
    Տրդատ Գ Մեծը, 287-330
  4. Ի՞նչ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Տրդատ Գ արքայի գահակալման ժամանակ։
    Հետ բերվեց մեծ հայքի սահմաները։

    Հայրենագիտական նախագիծ. ճանաչենք Երևան քաղաքը իր թաղամասերով
  5. Հայրենագիտական նախագիծ. ճանաչենք Երևան քաղաքը իր թաղամասերով
  6. Ի՞նչ թաղամասեր կան Երևանում
    Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նոր Նորք, Աաբակիր։
  7. Ի՞նչ թանգարաններ, պատկերասրահներ կան Երևանում
    Հ․Թումանյանի տուն թանգարան, Էրեբուն պատմահնագիտական արգելոց թանգարան, Կենտրոնական բանկի թանգարան։
    Հայաստանի ազգային պատկերասրահ։
  8. Ի՞նչ թատրոններ, կինոսրահներ կան Երևանում
    Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկան թատրոն, Երևանի Պետական կարեյին թատրոն, Հ․թումանյանի անվան Ազգային Տիկնիկային թատրոն։
    Մոսկվա կինոթատռոն։
  9. Ի՞նչ եկեղեցիներ կան Երևանում
    Սուրբ երորրդություն, Սուրբ Սարգիս, Սուրբ Գրիգոր Լուսաորիչ, Սուրբ Աստվածածին։
  10. Ո՞րն է Երևանի ձեր սիրելի հատվածը
    Հանրապետության Հրապարակ, Կինոմոսկվայի բակը, Վարդանյաների զբոսայգի, Համալիրի բակը։
May 2

My Summer Day.

I love hot summer day. It is my lovely season because i finish my school and for me is starting the most relaxing time. I with my friends enjoy our summer time. We play from morning till evening funy games. In summer the days are longer and nights are shorter and it give us a lot of time for having good rest. Every year I go to camp and i love it very much becuse i learn there a lot of new thing.

May 1

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գախտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը:
    Դարձավ
    Խորհդավոր
    Գաղտնիք

  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր ընդգծված բառերը, գրի՛ր այդ բառերի հականիշները։
պարզ-բարզ
գեղեցիկ-տգեղ
երկար-կարճ
ուղիղ-ծուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
— Սա ի՞նչ առարկա է:
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց։

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Գեղեցիկ, զրնգուն։

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:
— Սա ի՞նչ առարկա է:

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:
Գառնուկը կարող էր գնալ ուր խելքին փչի։

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Եթե նպատակ և ձգտում չունենաս ոչնչի չես հասնի։

May 1

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

1 Երկու տարբեր կետերից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր։ Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ ճանապարհ, իսկ մյուսը՝ 320մ։ Որքա՞ն էր այդ կետերի հեռավորությունը։

2․ Միևնույն կետից նույն ուղղոթյամբ միաժամանակ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 4կմ, իսկ երկրորդը՝ 6կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։ Ո՞ր հեծանվորդն էր ավելի արագ ընթանում։

3․ Նույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջին հեծանվորդն անցել էր 4կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 2կմ էր։ Հաշվի՛ր  երկրորդի անցած ճանապարհը։

4․ 20կմ500մ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու ձիավոր։ Շարժվելուց որոշ ժամանակ անց, երբ նրանք կանգնեցին հանգստանալու, առաջին ձիավորն անցել էր 8կմ200մ, իսկ երկրորդը՝ 9կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր նրանց միջև հեռավորությունը։

5․ Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն։ Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ, որը երկրորդի անցածից 30մ-ով ավելի էր։ Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը։

6․ A վայրից միևնույն ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո նրանց հեռավորությունը միմյանցից 15կմ էր։ Մեկնաբանի՛ր, թե ինչպես կարող էր դա պատահել։ Հաշվի՛ր այդ պահին կանաչ մեքենայի անցած ճանապարհը՝ գիտենալով, որ դեղինը անցել էր 95կմ։

7․ B վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 1ժ հետո առաջինն անցել էր 75կմ ճանապարհ, իսկ երկրոդը՝ 15կմ-ով ավելի։ Հաշվի՛ր այդ պահին նրանց հեռավորությունը միմյանցից։

8 A վայրից հակադիր ուղղությամբ միաժամանակ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Շարժվելուց 1ժ հետո նրանց հեռավորությունն իրարից 200կմ էր։ Այդ պահին որքա՞ն ճանապարհ էր անցել մեքենաներից յուրաքանչյուրը, եթե նրանցից մեկն անցել էր 20կմ-ով ավելի, քան մյուսը։

9 2կմ հեռավորությունից իրար ընդառաջ դուր եկան հեծանվորդն ու հետիոտն։ Երբ հանդիպեցին, հետիոտնն անցել էր 800մ-ով պակաս ճանապարհ, քան հեծանվորդը։ Հանդիպման պահին որքա՞ն ճանապարհ էր անցել հեծանվորդը։

10․ A և B վայրերից, որոնց հեռավորությունը 170կմ է, միամյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկն անցել էր 55կմ, իսկ մյուսը՝ 65կմ։ Որքա՞ն էր այդ պահին նրանց հեռավորությունը։

May 1

Տնային առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
Լուծում՝
1)17×2=34
2)34+5=39
Պատ․՝ 39

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
Լուծում՝
1)101×7=707
2)707+2=709
Պատ․՝ 709

3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։
Լուծում`
1)53×3=159
2)159+25=184
Պատ․՝ 184

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:
Լուծում՝
165:24=6.21
Պատ․՝ 6


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:
Լուծում՝
38:5=7.3
Պատ․՝ 7 ավ․ 3 կոնֆետ

6․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։
Պատ․՝ 38

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։
Պատ․՝ 40

May 1

Пичугин мост

Сёма Пичугин рос тихим мальчиком. Как и все ребята, Сёма любил ходить в школу короткой дорогой через речку. Моста там не было, поэтому ребятам запрещали ходить этой дорогой.

Вот и задумал Сёма Пичугин старое дерево с этого берега на тот уронить. Топор у него был хороший. Нелёгким оказалось это дело. Только на второй день дерево упало и легло через реку. Теперь нужно было обрубить ветки. Они цеплялись за ноги и мешали переходить речку. Сёма обрубил ветки и приделал перила. Хороший мост получился. Так и стали называть его Сёминой фамилией — Пичугин мост.

Когда же ветки прогнили и ходить по ним стало опасно, через речку перекинули настоящий мост. А название осталось прежнее. Прошло много лет. Теперь на этом месте большой мост с чугунными перилами. А называют его так же, как и раньше, – Пичугин мост.

2. ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

Вопросы:

  1. Почему мост называли Пичугиным? Потому что Пичугин это построил.
  2. Как ты думаешь, можно ли назвать Сёму полезным человеком? Почему?
    нет

Задание 2. Расположи слова в три столбика: слова-мальчики, слова-девочки и слова-солнышки.

Хор, костюм, пастух, мех, колесо, коврик, цветок, стадион, дворец, художник, цифра, сцена, сорока, помеха, курица, хоккей, вихрь, космос, компьютер.

слова-мальчики (он, мой)слова-девочки (она, моя)слова-солнышки (оно, моё)
петух, моёптица, моёсолнце, моё

Задание 3. Выбери правильную букву.

Мален(ь / ъ)кие звер(ь / ъ)ки, серен(ь / ъ)кие шу(б / п)ки,
Чёрнен(ь / ъ)кие гла / с)ки, острен(ь / ъ)кие зу(б / п)ки.

Лё(г / х)кий, а не пух, мя(г / х)кий, а не мех,
Белый, а не сне / к), но оденет всех.

May 1

1․ Հաշվի՛ր օգտագործելով գումարման զուգորդական հատկությունից։

120+800+200+40=(120+40)+(800+200)=160+1000=1160

330+700+300+15=330+15(700+300)=345+1000=1345

4550+50+395+5=(4550+50)+(395+5)=4600+400=5000

2․ Հաշվի՛ր տրված կողմերով քառանկյան պարագիծը՝ օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

3սմ3մմ +1սմ7մմ+2սմ8մմ +3սմ2մմ=4սմ10մմ+5սմ10մմ=9սմ20մմ

3․ Մեծ միավորներից մեկն արտահայտի՛ր փոքր միավորով։

20օր12ժ=19օր 26ժ

21ժ15ր=20ժ 75ր

45ր18վ=44ր 78վ

32կմ6մ=31կմ 1006մ

11մ8սմ=10մ 108սմ

4․ Կարենը խաղողի համար վճարեց 450դրամով ավելի, քան դեղձի համար։ Նա որքա՞ն վճարեց մրգերից յուրաքանչյուրի համար, եթե ընդամենը վճարեց 2650 դրամ։
Լուծում՝

2650-450=2200

2200:2=1100
                                                            Պատ․՝1100

5․ Համեմատի՛ր

5կմ400մ < 6կմ200մ

8մ40սմ < 8մ4դմ

5մ75սմ < 5մ7դմ

12դմ8սմ > 128սմ

6․ Լալայի մտապահած թվից հանելով 45՝ կստանանք Աննայի մտապահած թիվը։ Ո՞ր թվերն են մտապահել նրանք, եթե այդ թվերի գումարը 2349 է։
Լուծում՝
2349-45=2304
2349+45=2394
2394+2304=4698
                                                          Պատ․՝4698

7․ Երկու թվերից մեկը մյուսից փոքր է 35- ով։ Գտի՛ր այդ թվերը՝ գիտենալով, որ դրանց գումարը 435 է։
Լուծում՝
435-35=400
400։2=200
200+35=235
                                                            Պատ
․՝ 200, 235

8․ Երեք թվերի գումարը 500 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 500 է։ Ո՞րն է երրորդ թիվը։
Պատ․՝ 0

9․ Կարո՞ղ է արդյոք 10 հավասար թվերի գումարը վերջանալ 8 թվանշանով։
չկա

10․ Հաշվի՛ր DB հատվածի երկարությունը՝ գիտեալով, որ․

AC=41մմ, AD=16մմ, BC=9մմ։


Լուծում՝
AC41մմ+AD16մմ+BC9մմ=DC66մմ
                                                    Պատ․՝DC66մմ

May 1

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:
    Բակտերիաների կարելի է հանդիպել գրեթե ամենուր։
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
    Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն:
    Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար։
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Բակտերիանները բացահայտել է Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը՝ խոշորացնող սարքի օգնությամբ։
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբարենպաստ գործոններից:
    Իրենց բնորոշ կառյուցի շնորհիվ նրանք պաշտպանվում են անբարենպաստ գործոններից։
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:
    Բակտերիաներին անվանում են մարդու բարեկամ, որովհետև կան առողջարար բակտերիաններ, իսկ անվանում են թշնամիներ, որովհետև կան վնասակար բակտերիաններ։
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ:
    Բակտերիաների մի մասը նպաստում է որոշ բույսերի  աճին և զարգացամանը։ Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին։
April 29

Апрель (Маршак)

Апрель! Апрель!
На дворе звенит капель.
По полям бегут ручьи,
На дорогах лужи.
Скоро выйдут муравьи
После зимней стужи.
Пробирается медведь
Сквозь густой валежник.
Стали птицы песни петь
И расцвел подснежник.

«стужа» — сильный мороз, холод
«валежник» — упавшие на землю стволы деревьев, ветви
«сквозь» — через