May 1

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գախտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես: Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողնված տառերը:
    Դարձավ
    Խորհդավոր
    Գաղտնիք

  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր ընդգծված բառերը, գրի՛ր այդ բառերի հականիշները։
պարզ-բարզ
գեղեցիկ-տգեղ
երկար-կարճ
ուղիղ-ծուռ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
— Սա ի՞նչ առարկա է:
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց։

8.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Գեղեցիկ, զրնգուն։

9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը:
— Սա ի՞նչ առարկա է:

11. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը:
Գառնուկը կարող էր գնալ ուր խելքին փչի։

12. Ինչպե՞ս ես հասկանում «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Եթե նպատակ և ձգտում չունենաս ոչնչի չես հասնի։

April 24

Կախարդական ծառը

Լինում է, չի լինում։ Մի ծառ է լինում, նա շատ մեծ էր և սիրում էր իր թոռնիկի հետ խաղալ։ Միքանի օր հետո մի ծառ եկվ և հարցրեց թռնիկին դու կտաս ինձ քո արմատներից, որ ես ել թոռնիկ ունենամ։ Ոչ չեմ տա, հեռացիր այստեղից։ Ես պետք է մեծանամ։
Եվ այն ծառը որը հարցնում էր թոռնիկին հեռացավ։ Թոռնիկը սկսեց լաց լինել որովհետև կոպիտ վարվեց մյուս ծառի հետ։
Եվ թոռնիկը սկսեց օգնել մյուսներին և բացատրել ոչ թե բարկանալ։

April 23

Ո՞վ է հրամայում։ Այ քեզ շաբաթ։

Без названия

Ո՞վ է հրամայում


Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա  նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո   կանգնում է,  լեզու հանում և ծիծաղելով  կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

Այ քեզ շաբաթ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Ինձ համար անծանոթ բառեր չկային։

March 7

Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը։

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
    մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված
    հավիտենական-հավերժական
    շաչում է- սուլոցի նման սուր ձայն հանե
    Վտակ-ջրի բնական բարակ հոսանք։
  2. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
    Որովհետև բանաստեղծության մեջ նկարագրված է բնության մեջ կատարվող ձայները։
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը։

  4. Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը շատ լավ անգի՛ր սովորիր։
  5. Ի՞նչ համեմատություն կա բանաստեղծության մեջ։ Բնության ձայները երաժշտության հետ։
  6. Ո՞վ է բնության այս գեղեցիկ համերգի հանդիսատեսը բանաստեղծության մեջ։ Ժայռը։
  7. Ի՞նչ հատկանիշներով է բնութագրում հանդիսատես-ունկնդրին։
    Մտախոհ և մռայլ մտքով։
March 1

Գարունը, չարը և բարին

Լինում է, չի լինում, երկու ծառ է լինում։ Եվ այդ ծառերը գնալով ծաղկում են։ Մի օր գարունը եկավ և ծառերը սկսեցին ավելի արագ ծաղկել։ Մի օր մի մարդ եկավ և աղբ թափեց ծառի տակ ծառը գնալով փոքրացավ։ Եվ մյուս օրը մի ուրիշ եկավ և տեսավ աղբ և վերցրեց ծառը արագ սկսեց աճել և գարունը ուրախացավ և բոլոր մարդկանց ասաց գարունը պետք է մաքուր պահել։

February 28

Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի ան(գ)ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր(բ) համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր(բ)ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր(դ) անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը: Անգամ, երբ, սուրբ, ավելորդ։
  2. Ստեղծագործությունից դո՛ւրս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների: Ակնթարթ-ակն+թարթ
    Քմահաճույք-քիմք+ա+հաճ+ույք
    Քաղհան-քաղել+հանել
    Շրջակայք-շուրջ+ա+կայք
  3. Տեքստից դո’ւրս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-ճչալ

դ/ դաշտ-արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ գեղեցիկ -գոյական

դ/  միտք – գոյական

7. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ: Քմահաճ, կախարդ, բարի ոգի, չար վհուկ։

8. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

9. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Որ կանգնի ծառի տակ և գոռա, որ տանձերը թափվեն։

10. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր(դ) անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն։

February 26

  1. Այս առակին համապատասխան առած-ասացվածքներ գտի՛ր։ Օվ աշխատի նա կուտի։ Այորվա գործը վաղվան չեն թողնի։
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը: Որ պետք է ժամանակին աշխատել որպեսզի հետո վայելել։
  3. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները: Գիժ-խենթ Ժիր-վառվռուն Շեն-չավիրված Թշվառ-ողորմելի Թուխ-սևին մոտեցող մուգ գույնը Ամբար-զանազան մթերքներ պահելու շենք։ Սուգ անել-լացել Պաղել- սառույց դառնալ Դալկանալ-դեղնռլ
  4. Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, ց, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի հականիշները: Ժիր-ծույլ Սուսիկ փուսիկ-աղմկոտ Աշխույժ-ալարկոտ Ծույլ-ջանասեր Լիքը-քիչ ՈՒրախ-տխուր Առողջ-հիվանդ, վատառողջ։
February 19

Թումանյանական ֆլեշմոբ

1.Կարդում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի ստեղծագործություններից մեկը կամ մի քանիսը, կարդա՛ ընտանիքիդ անդամների հետ միասին: Ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Տեղադրի՛ր բլոգումդ:

2. Խաղում ենք Թումանյան — Ընտրի՛ր Թումանյանի հեքիաթներից մեկը, ընտանեկան թատրոնի վերածի՛ր-բեմադրի՛ր, տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

https://youtube.com/watch?v=4zNGcvjj_EA&feature=shared

3. Երգում ենք Թումանյան- Ընտրի՛ր Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերից մեկը կամ մի քանիսը,  երգի՛ր ընտանիքիդ անդամների հետ միասին, տեսագրի՛ր կամ ձայնագրիր: Տեղադրի՛ր բլոգումդ:

4. Այլ․․․ Ի՛նքդ շնորհավորական հետաքրքիր տարբերակ մտածիր։

February 16

 «Երկու սև ամպ» Հովհաննես Թումանյանի մասին պատմող անիմացիոն ֆիլմը։ 

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր։ Շարժումը: Որովհետև բանաստեղծության մեջ ավելի շատ էր շարժման գործողությունը տեղի ունենում, քան գույնը։
    • Նկարի՛ր բանաստեղծությունը:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում: Հողմը սակայն չար հոսանքով բաժնել, ջոկել չէր կարենում։ Որովհետև հողմը ուզում էր ամպերը բաժանել բայց նրա մոտ չստացվեց։
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը։ Հողմը և ամպերը։
  • Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի մասին պատմող անիմացիոն ֆիլմը։ Բլոգումդ առանձնացրո՛ւ-գրի՛ր այն կարևոր դեպքերը, իրադարձությունները Թումանյանի կյանքից, որոնք քեզ հետաքրքրեցին։ Ինձ հետաքրքեց, որ Հովհաննես Թումանյանը հիվանդ ժամանակ գնաց Աբասթուման առողջավայր և Թումանյանը այնտեղ ստեղծագործեց Թմկաբերդի առումը, Փարվանան, Սասունցի Դավիթը։
February 15

Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբ

1.  Դասավորի՛ր տառերն այնպես, որ բառ ստացվի: 

Առաբարն, ումաթյնան, քիգր, ցատսիբաես, իմանրեյ

Բառարան, Թումանյան, գիրք, Սեբաստացի, մայրենի։

2. Ի՞նչ  բառակապակցություն է գաղտնագրված։

Հուշում՝ բառակապակցությունը կապ ունի Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվա հետ։ Յուրաքանչյուր տառ ունի իր թվային արժեքը, բացի և, օ, ֆ տառերից։

2,1,1000,1,5000,1,400,8,400,9,5,5000,6000,200,1,400   ֆ,30,5,500,200,600,2 

Բառարան ընհերձման ֆլեշմոբ։

3.  Բառքամոցի հնարի կիրառությամբ «Տյառնընդառաջ» բառի տառերով որքան հնարավոր է շատ բառեր ստացի՛ր։

Անտառ, տառ, նանա, ընդառաջ, առաջ, դառը, Նառա։

4.Բնության 4 տարրերից ո՞րն է «Տյարընդառաջ»-ի խորհրդանիշը։

Ջուրը

Հողը

Կրակը

Օդը

5.  Նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր մեծ դեր ու նշանակություն ունեն կրթահամալիրի համար։ Ի՞նչ գիտես նրանց մասին։ 

Подпись отсутствует

Տիառ Բլեյան՝ Աշոտ Շամխալի Բլեյան (սեպտեմբերի 4, 1955, Երևան, հասարակական գործիչ, մանկավարժ, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն։

Մխիթար Սեբաստացի՝ (փետրվարի 7, 1676, Սեբաստիա, հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։

6. Սրանք պատասխաններն են։ Հարցերը ի՛նքդ գրիր։

·       -Այո, այդ նախագիծը ինձ դուր է եկել։

·        -Իհարկե, այդ բառարանը օգնել է, որպեսզի պարզեմ իմ անվան նշանակությունը։

·        -Կարդացել եմ այդ գիրքը և ընկերներիս էլ խորհուրդ կտամ, որ կարդան։

·        -Իհարկե, այդ ճամփորդությունը շատ լավ է տպավորվել հիշողությանս մեջ։

Քեզ դուր է եկել այս նախագիծը։
Քեզ օգնել է այս բառարանը, որպեսզի պարզես քո անվան նշանակությունը։
Կարդացել ես այդ գիրքը և ընկերներիդ էլ խորհուրդ կտաս, որ կարդան։
Այս ճամփրդությունը լավ է տպավորվել հիշողությանդ մեջ։

7.  Այս բառերից տեղ ցույց տվող բառեր ստացի՛ր։

Հիվանդ, հյուր, դարբին, հայ, վրացի, ծեր, հույն, սուրճ

Հիվանդ-հիվանդանոց,
Հյուր-հյուրանոց,
Դարբին-դարբնոց,
Հայ-Հայաստան,
Վրացի-Վրաստան,
Ծեր-ծերանոց,
Հույն-Հունաստան,
Սուրճ-սրճարան։

8.    Ո՞րն է «արձան կտրել» դարձվածքի իմաստը։

• Քանդակել

• Գողանալ

Քարանալ

• Մրսել

9.   Ո՞վ է պատկերված նկարում։ Հարցազրույց վարի՛ր նրա հետ։

Подпись отсутствует

Հովհաննես Թումանյան

10. Երբ մտածում ես «հեքիաթ» բառի մասին, ի՞նչ այլ բառեր են մտքովդ անցնում, որոնք նկարագրում են այն։ Մտքիդ եկած 3-5  բառը գրի՛ր, ապա դրանցից մեկը միացնելով «հեքիաթ» -ին, վերնագիր դարձրո՛ւ և մի հետաքրքիր ու զվարճալի պատմություն հորինի՛ր։