Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը։

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
    մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված
    հավիտենական-հավերժական
    շաչում է- սուլոցի նման սուր ձայն հանե
    Վտակ-ջրի բնական բարակ հոսանք։
  2. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
    Որովհետև բանաստեղծության մեջ նկարագրված է բնության մեջ կատարվող ձայները։
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը։

  4. Հ․ Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը շատ լավ անգի՛ր սովորիր։
  5. Ի՞նչ համեմատություն կա բանաստեղծության մեջ։ Բնության ձայները երաժշտության հետ։
  6. Ո՞վ է բնության այս գեղեցիկ համերգի հանդիսատեսը բանաստեղծության մեջ։ Ժայռը։
  7. Ի՞նչ հատկանիշներով է բնութագրում հանդիսատես-ունկնդրին։
    Մտախոհ և մռայլ մտքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *